Ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ՝ ցանկացած ծավալի և բարդության

Բարձր որակ և հուսալի տեխնոլոգիա՝ ամուր և հարթ ասֆալտապատման համար

Օգտագործվում են միայն բարձրորակ ասֆալտային խառնուրդներ և ժամանակակից տեխնիկա, ապահովելով հարթ, ամուր և դիմացկուն մակերես՝ երկարաժամկետ օգտագործման համար։

Մեր առավելությունները

Ավելի քան 15 տարվա փորձ

Լիցենզավորված շինարարական կազմակերպություն՝ լիարժեք իրավասությամբ իրականացնում է ճանապարհաշինական, ասֆալտապատման և ինժեներական նախագծեր։

Երկարաժամկետ երաշխիք

Մեր կատարված աշխատանքների վրա տրամադրում ենք 5 տարվա երաշխիք, ինչը հաստատում է մեր պարտավորվածությունը և բարձր որակի ապահովումը:

Համագործակցություն

«Լեվլ» ը աշխատում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ շինարարական ընկերությունների հետ՝ ապահովելով անհատական մոտեցում և բարձր որակ:

asfaltapatum-avtokayanateghi-min
330+

Կատարված աշխատանքներ

chanaparhi-asfaltapatman-ashxatanqner-min

Պրոֆեսիոնալ ասֆալտապատման արդյունքները

Մեր մասին

«Լեվլ» ՍՊԸ գործում է շինարարական և ճանապարհաշինարարական ոլորտում՝ իրականացնելով ամբողջական ասֆալտապատման և ճանապարհաշինության աշխատանքներ Հայաստանում։

Մենք մասնագիտացած ենք ավտոմոբիլային ճանապարհների, բակերի, փողոցների, արդյունաբերական տարածքների և տարբեր նշանակության մակերեսների ասֆալտապատման մեջ։

Տարիների ընթացքում «Լեվլ» ՍՊԸ դարձել է վստահելի գործընկեր թե՛ պետական, թե՛ մասնավոր պատվիրատուների համար՝ իրականացնելով տասնյակ հաջող ասֆալտապատման և կառուցապատման նախագծեր։

Մեր գործունեության հիմքում դրված է որակը, պատասխանատվությունը և ժամանակին կատարված աշխատանքը։ Մենք մասնակցել և շահել ենք բազմաթիվ պետական և համայնքային տենդերներ, իրականացնելով ասֆալտապատման և ճանապարհաշինության խոշոր նախագծեր ամբողջ Հայաստանի տարածքում։

asfalti-gorcer-min
Մեր գործընկերները

Տարիների ընթացքում «Լեվլ» ՍՊԸ համագործակցել է բազմաթիվ պետական և համայնքային կառույցների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների հետ։
Մեր գործընկերներն են՝ Տրանսպորտային և ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման մարմիններ, Համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող կառույցներ, Մասնավոր շինարարական և նախագծային ընկերություններ։
Մենք մշտապես ձգտում ենք պահպանել և զարգացնել գործընկերային վստահությունը՝ բարձր որակի և պատասխանատու աշխատանքի միջոցով։

Մեր առաքելությունը

«Լեվլ» ՍՊԸ-ի առաքելությունն է կառուցել վստահելի և հուսալի ճանապարհներ և ասֆալտապատված տարածքներ:
Մենք ձգտում ենք բարելավել Հայաստանի ենթակառուցվածքները՝ դարձնելով դրանք ավելի անվտանգ, դիմացկուն և ժամանակակից։
Մեր նպատակն է՝ ապահովել որակյալ աշխատանք, արդար գին և երկարաժամկետ արդյունք յուրաքանչյուր պատվիրատուի համար:

Ի՞նչ եք դուք ստանում

Մեր առավելությունները

Լիցենզավորված շինարարական կազմակերպություն՝ լիարժեք իրավասությամբ իրականացնել ճանապարհաշինական, ասֆալտապատման և ինժեներական նախագծեր։

Տասնյակ շահած տենդերներ, պետական և համայնքային պատվերների շրջանակում։

Ժամանակակից տեխնիկա և փորձառու մասնագետներ՝ ասֆալտապատման յուրաքանչյուր փուլում որակի վերահսկողությամբ։

Թափանցիկ պայմաններ, հաշվետվողականություն և ժամկետների հստակ պահպանում

«Լեվլ» ՍՊԸ ապահովում է ոչ միայն ճանապարհների կառուցում, այլև դրանց սպասարկում՝ ներառյալ ասֆալտապատման նոր աշխատանքներ, վերանորոգումներ և մակերեսային նորացում։

Անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր պատվիրատուի կարիքներին համապատասխան։

Մեր լիցենզիաները

Տրված պետական լիցենզիան թույլ է տալիս իրականացնել՝

Այս լիցենզիան հաստատում է, որ «Լեվլ» ՍՊԸ գործում է օրինական հիմքերով և համապատասխանում է բոլոր տեխնիկական և որակի նորմերին։